Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Միզաքարային հիվանդություն. izmirlianmedicalcenter.com

Միզաքարային հիվանդություն. izmirlianmedicalcenter.com

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Կյանքի ընթացքում երիկամներում քարագոյացման հավանականությունը գնահատվում է 1%-15%` կախված սեռից, տարիքից, ռասսայից և աշխարհագրական դիրքից:

Վերջին տարիների ընթացքում միզաքարային հիվանդության հանդիպման հաճախականությունն աճել է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Հանդիպման հաճախականության բարձրացումը հավանաբար կապված է անախտանիշ հիվանդների առավել հաճախ հայտնաբերմամբ` պայմանավորված ախտորոշման նորագույն մեթոդների ներդրմամբ և մի շարք այլ գործոններով:

 

Միզային քարերն առաջանում են սովորաբար երիկամներում, սակայն կարող են առաջանալ միզային համակարգի այլ օրգաններում ևս (միզածորաններ, միզապարկ, միզուկ):

Հանդիպման հաճախականության հետ կապված սեռային տարբերությունն աննշան է և ավելի քիչ  հանդիպում է տղամարդկանց մոտ:  Ավելի հազվադեպ է հանդիպում մինչև 20 տարեկանների մոտ, և առավել հաճախ կյանքի 4-րդ և 6-րդ տասնամյակներում: Սպիտակամորթների մոտ դիտվում է ՄՔՀ-ի հանդիպման բարձր հաճախականություն` համեմատած ասիացիների և աֆրիկաամերիկացիների հետ:

ՄՔՀ-ի և մարմնի ավելորդ զանգվածի, ինչպես նաև որոշ համակարգային հիվանդությունների միջև (շաքարային դիաբետ, մետաբոլիկ համախտանիշ, սիրտանոթային հիվանդություններ) մի շարք կորելյացիաներ կան, որոնք խոսում են այն մասին, որ վերջիններիս առկայության դեպքում ՄՔՀ-ի առաջացման հավանականությունը բարձրանում է:

Ինչպե՞ս է դրսևորվում միզաքարային հիվանդությունը:

ՄՔՀ-ն կարող է ընթանալ առանց զգալի ախտանիշների և մի շարք դեպքերում հայտնաբերվել այլ խնդիրների կապակցությամբ հետազոտվելու ընթացքում: Բոլոր այն դեպքերում, երբ երիկամի քարը մեզի արտահոսքի խանգարում չի առաջացնում, սովորաբար դրսևորվում է գոտկային շրջանների բութ բնույթի ցավերով, որոնք կրում են պարբերական բնույթ` ավելի արտահայտվելով ոչ նպաստավոր պայմաններում (օրինակ` ցածր ջերմաստիճանային պայմաններում): Վերջինս խոսում է երիկամներում խրոնիկական բնույթի բորբոքման առկայության մասին, որն ի դեպ առկա է միզային քարեր ունեցող գրեթե բոլոր պացիենտների մոտ: Դիտվում է գերհոգնածություն, թուլություն, ախորժակի իջեցում, տրամադրության անկում: Առկա բորբոքումը կարող է տարածվել միզասեռական համակարգի այլ օրգաններում ևս` առաջացնելով վերջիններիս պարբերաբար կրկնվող և բուժմանը չենթարկվող բորբոքային ախտահարումներ (օրինակ #ցիստիտ` միզապարկի բորբոքում):

Երկարատև խրոնիկական բորբոքումը կարող է բերել երիկամի ֆունկցիայի իջեցման, իսկ նպաստավոր պայմանների առկայության դեպքում կարող է սրանալ` առաջացնելով երիկամի սուր բորբոքում`#պիելոնեֆրիտ: Վերջինիս դեպքում ցավերը կարող են բավականին արտահայտված լինել` կրելով սուր բնույթ և ուղեկցվելով մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ մինչև 400C և ավելի, սրտխառնոցով, փսխմամբ և համակարգային բորբոքմանը բնորոշ այլ ախտանիշներով: Սուր պիելոնեֆրիտի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել հիվանդանոց:

Եթե քարն առաջացրել է մեզի արտահոսքի խանգարում (այսինքն գտնվում է երիկամի և միզապարկի միջև ընկած հատվածում` միզածորանում), ապա առաջանում է երիկամային խիթ: Վերջինս բնորոշվում է բավականին ուժեղ ցավով (որոշ հեղինակների կողմից նկարագրվում է որպես բոլոր հնարավոր ցավերից ուժեղագույնը): Այս պացիենտները լարված են, անհանգիստ են և անընդհատ շարժվում են` ցանկանալով գտնել այնպիսի դիրք, որը կօգնի մեղմացնել ցավը (կոչվում են պատերի վրայով վազող պացիենտներ): Երիկամային խիթը ուրոլոգիական շտապ իրավիճակներին է պատկանում և շտապ լուծում է պահանջում: Համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում կարող է առաջանալ սուր պիելոնեֆրիտ` վերջինիս բնորոշ հետագա բարդություններով (սուր երիկամային անբավարարություն, սեպսիս և այլն):

Որո՞նք են բուժման եղանակները:

ՄՔՀ-ի բուժման մի շարք եղանակներ կան: Բուժման մեթոդի ընտրությունը կախցված է քարի տեղակայումից, չափից, խտությունից, առաջացրած գանգատներից, պացիենտի առողջական վիճակից և մի շարք այլ գործոններից: Որպես բուժման մեթոդ կարող է ընտրվել սպասողական տակտիկան, կարող են կատարվել սննդակարգի հետ կապված մի շարք փոփոխություններ, դեղորայքային բուժում, իսկ համապատասխան ցուցումների առկայության դեպքում կատարվում են ակտիվ միջամտություններ (հեռահար հարվածաալիքային քարափշրում, էնդոսկոպիկ մեթոդներով առկա քարերի հեռացում` օգտագործելով քարափշրման այնպիսի սարքավորումներ ինչպիսիք են լազերները, կոնտակտային այլ սարքավորումները): Մի շարք դեպքերում անհրաժեշտություն է առաջանում կատարել բաց կամ լապարոսկոպիկ վիրահատություններ:

ՄՔՀ-ի բուժմամբ զբաղվում են ուրոլոգները: Նախընտրելի է դիմել այնպիսի բուժհաստատություններ, որոնք հագեցված են համապատասխան սարքավորումներով` ավելի որակյալ և ժամանակակից բուժում ստանալու նպատակով:

«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար՝ Արթուր Գրաբսկի և ուրոլոգ՝ Գոռ Շադյան

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միզուղիների և երիկամների հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Միզուղիների և երիկամների հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Ուռուցքաբանություն
Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am

Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...

Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am
Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am

Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...

Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am
Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am

Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...

Ախտորոշում
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am

Մեզի գույնը

Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...

Ախտորոշում
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am

Նեֆրոպտոզը  (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...

Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է դիալիզը:

Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...

Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am
Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...

Երիկամն ու էմոցիաները. urolog.am
Երիկամն ու էմոցիաները. urolog.am

Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...

Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am
Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am

Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...

ԿԻՆ: Հիվանդություններ
Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am
Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am

Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...

Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am
Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am

Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ